ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայրենադարձությունը միայն կոչով չէ, պետք են հստակ քայլեր

Հայրենադարձությունը միայն կոչով չէ, պետք են հստակ քայլեր
22.05.2018 | 22:10

Պարտադիր չէ, որ բոլորը հավանեն ինձ ու իմ որդեգրած գործելաոճը, ես երբ գալիս եմ աշխատանքի, աշխատակիցները պետք զգան աշխատաոճի տարբերությունը։ Նաև պահանջում եմ, որ 9-6-ը աշխատակիցները լծվեն քրտնաջան աշխատանքի` azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Մամուլի հրապարակումների մասին նա ասաց, որ պետք է թեթև տանել և նշեց, որ ընդունում է քննադատությունները, սովորում է դրանցից: Նա հաստատեց, որ ինքը բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով:


Անդրադառնալով հայրենադարձությանը՝ նախարարը նախ խոսեց արտագաղթի պատճառների մասին և նշեց, որ պատճառը ոչ միայն սոցիալական վիճակն էր, այլ նաև անպատժելիության մթնոլորտը, անօրինականությունը, բիզնեսի համար տնտեսական անհավասար պայմանները, կոռուպցիան: «Որպես նոր նախարարություն, մեր առաջ ունենալով խնդիր՝ իրականացնել հայրենադարձություն, պետք է նախևառաջ հասկանանք՝ որոնք են եղել արտագաղթի պատճառները և փորձել տալ հստակ լուծումներ։ Միայն այդ պարագայում կկարողանանք իրականացնել հայրենադարձություն»,-ասաց նա և նշեց, որ միայն կոչ անելով չէ, որ պետք է ապահովել հայրենադարձություն:


Ըստ նրա՝ Սփյուռքի նախարարությունը պետք է մշակի հայրենադարձության ռազմավարության օրենքի նախագիծ, հստակ, կոնկրետ քայլեր: «Մեծ հաշվով այս պահին գնդակը մեր դաշտում է, կառավարության դաշտում է, մարդիկ սպասում են հստակ քայլեր մեր կողմից, և ես վստահեցնում եմ, որ ամենօրյա ռեժիմով լծված ենք այդ գործին»,-ասաց նա և նշեց, որ բոլոր ուղղություններով պետք է ստեղծել պայմաններ: «Երբ հայրենադարձություն իրականացնելու խնդիր ենք դնում, դա նաև ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ